Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը՝ այդ թվում կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։
Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կառուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Պատասխանատու գերատեսչությունները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հորդորելով նախապես անցկացնել փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն, ինչը թույլ կտա հետագայում անխոչընդոտ շահագործել կարուսելներն ու խուսափել կիրառվող խիստ վարչարարությունից։
Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու նպատակով։
ՆԳ նախարարությունը, պատասխանատու այլ մարմինների հետ, շարունակում է համակարգված աշխատանքը` հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ