Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը. Վարուժան Գեղամյան

Փետրվար 19,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Զգուշավոր լավատեսություն

ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։

Այդ կարևոր դետալներից մեկն, ըստ իս, այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։ Հիշեցնեմ, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։

Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։

Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։

Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։

Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728