Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կփորձի պառակտել մեզ. պետք է խուսափել նրանց թակարդներից. Կայա Կալաս

Փետրվար 19,2025 15:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատելով՝ մենք կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության՝ Ուկրաինայի պայմաններով», – այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Եվրոպական արտաքին գործերի նախարարների հետ ես խոսեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Էր Ռիադում նրա բանակցություններից հետո։

Ռուսաստանը կփորձի պառակտել մեզ. պետք է խուսափել նրանց թակարդներից:

ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատելով՝ մենք կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության՝ Ուկրաինայի պայմաններով»,-  գրել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728