Նիկոլը փորձում էր հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»։ Երեկ խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները. Արթուր Խաչատրյան
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ անհարմար բան ստացվեց․․․․ Նիկոլը, կատարելով Իլհամի պահանջը, փորձում է հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»։ Երեկ Սաուդյան Արաբիայում խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։
Ըստ որոշ վերլուծությունների՝ քննարկվել են ոչ միայն Ուկրաինան, այլ Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, որոնք կարող են կամ կործանել կամ փակված հուսո դռները բացել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: