Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայում ընդդիմադիր պատգամավորներն ու ՏԻՄ ղեկավարները նստացույց են սկսել

Փետրվար 19,2025 13:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ բոլոր համաքաղաքապետերն ու պատգամավորները փետրվարի 18-ին Անկարայում նստացույց են սկսել։

Նստացույցի միջոցով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում Թուրքիայում վերջին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ընտրված ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ:

Միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ իր բնակարանում ձերբակալվել է Իգդիրում «DEM» կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Ալյա Աքքուշը:

Նա մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Մեկնարկած հետաքննության շրջանակներում նրան տեղափոխել են Ստամբուլ:

Նշենք, որ 2024-ի մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս ձերբակալվել է «DEM կուսակցության» 9 և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 2 անդամ, ովքեր տարբեր քաղաքներում ընտրվել էին որպես քաղաքապետ և կամ համաքաղաքապետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728