Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգով կնքումը 2026թ հունվարի 1-ից դառնում է պարտադիր. Ժորա Սարգսյան

Փետրվար 19,2025 13:04

«2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կամավորության սկզբունքով, իսկ 2026թ հունվարի 1-ից լինելու է պարտադիր: 2026թ հունվարի 1-ից առնվազն պարտադիր բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ որոշ դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ խոսելով աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման մասին:

Ժորա Սարգսյանի խոսքով. «Լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու բոլոր գործատուները, ամեն ինչ իրականացվելու է պետեկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակում: Այնտեղ հնարավորություն է լինելու ստեղծել աշխատանքային պայմանագիր: Գործատուները լրացնելու են պարտադիր դաշտերը, որոնք ընտրվել են այն սկզբունքով, որ այսօր էլ Աշխատանքային օրենսգրքի 84 հոդվածում կան մի շարք պահանջներ, որ պետք է աշխատանքային պայմանագիրը բովանդակի: Այն պայմանագրերը, որ կնքվում են թղթային եղանակով, նույն սկզբունքով այլեւս կկնքվեն արդեն էլեկտրոնային համակարգում:

Բացի պարտադիր դաշտերը, որ գործատուն լրացնում է, նա ունի հնարավորություն աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ էլ նշել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է: Գործատուն եւ աշխատողը կարող են իրենք որոշել՝ այդ ավել պայմանները լինեն էլեկտրոնային համակարգո՞ւմ, թե՞ ամրագրվեն առանձին համաձայնագրերի միջոցով: Այսինքն՝ հարթակում ներկայացվելու է միայն պարտադիր տեղեկատվությունը, մնացածն իրենք են որոշելու՝ ներկայացնել, թե ոչ: Օրինակ, կարող են նշել հարթակում, որ իրավունքներն ու պարտավորությունները սահմանվել են առանձին համաձայնագրերով, որը կարող է հարթակում չերեւալ»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728