Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է.
Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։ Հայցի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:
Հայցը ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը և չտրամադրելով ենթադրյալ պարտքի հստակ հիմքը։
Կարդացեք նաև
Հայկական Պատրիարքարանն այսպիսի աննախադեպ և անդառնալի միջոցառումների ենթարկվող միակ քրիստոնեական համայնքն է, ինչը կարող է ենթադրել նպատակային ճնշում նրա դեմ։