Ըստ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։
Նա հավելել է, որ Անկարան կշարունակի զարգացնել Բաքվի հետ բարեկամական և եղբայրական կապերը:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում՝ պաշտպանական, ռազմական, էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության միջոցով:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք