Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում սպասվում են ձյան տեղումներ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C

Փետրվար 19,2025 11:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։

Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է բացասաբար ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները ողջ ներուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։

Հորդորում ենք վարորդներին ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728