Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանչիսկոս Պապը երկկողմանի թոքաբորբ ունի, բազմամանրէային վարակը աւելիով կը բարդացնէ բուժման գործընթացը»

Փետրվար 19,2025 11:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Vaticannews. Ֆրանչիսկոս Պապին առողջապահական իրավիճակին մասին նոր տեղեկութիւններ փոխանցելով Սուրբ Աթոռի մամլոյ գրասենեակը երեքշաբթի 18 փետրուարին երեկոյեան ժամը 7,30 ժամանակները հրատարակեց հաղորդագրութիւն մը որուն մէջ տեղեկացուց.

«Տարրալուծարանի հետաքննութիւնները, կրծքավանդակի շողանկարները եւ Սրբազան Պապին բժշկական վիճակը կը շարունակեն բարդ պատկեր ներկայացնել։ Բազմամանրէային վարակը, որ յառաջացած է ցնցղատապային ծանրաշունչ ցնցղատապի շրջագիծէն ներս եւ որ պահանջեց քորթիզոնի հակաբիոտիկ բուժական դարմանում, աւելիով կը բարդացնէ բուժման գործընթացը։ Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան, որուն ենթարկուեցաւ այսօր կէսօրէն ետք Սրբազան հայրը, որ առաջարկուած էր Վատիկանի առողջապահական խումբի և Fondazione Policlinico «A. Gemelli» հիմնարկի բժշկական անձնակազմի կողմէ , ցոյց տուաւ երկկողմանի թոքաբորբի սկիզբը, որ կը պահանջէ հետագայ դեղորայքային բուժական գործընթաց։ Հակառակ ասոր Ֆրանչիսկոս Պապը կը մնայ լաւ տրամադրութեամբ»։

Վազգէն Աբարդեան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728