Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան Տավուշ. Ոսկեպարի վարչական ղեկավար. «Հրապարակ»

Փետրվար 19,2025 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։ Երեկ մենք Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից փորձեցինք պարզել՝ գուցե տեղյակ չե՞ն, որ իրենց քթի տակ աշխատանքները սկսվել են, կամ իշխանությունը վստահեցրել է, որ այս անգամ տարածք չեն տալու, ինչպես անցած տարի այս ժամանակ Կիրանցում եղավ, եւ դա է լռության պատճառը։ Սակայն Աղբալյանն ասաց, որ տեղյակ են այդ աշխատանքների մասին, պարզապես չի ուզում խոսել եւ, մեղմ ասած, գլխացավանքի մեջ ընկնել։ «Էդ հարցերով դիմեցեք սահմանապահ զորքերին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ, բայց, այո, աշխատանքներ անում են»,- ասաց նա։

Հարցրինք` իրենց հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված` որ վտանգավոր զարգացումներ չե՞ն սպասում, հակառակ դեպքում իրենց կտեղեկացնեի՞ն, թե՞ ուրիշ բացատրություն կա։

«Ինձ մտահոգում են այդ աշխատանքները, բայց ես չեմ ուզում ասել` ինչ ենք անում այդ ուղղությամբ կամ ինչ ենք պատրաստվում անել»: Հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անեք։ «Էդ միտինգ անողները որ անում էին, թող հիմա էլ հավաքվեն՝ գան: Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728