Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչի շնորհիվ է Արման Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2018 թվականի օգոստոսին Արման Ադիլխանյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։ Ադիլխանյանը առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, որի համաձայն նրա կինը՝ Էլիզա Արոյանը եւս նախարարության աշխատակից է. գլխավոր իրավաբանն է։

Ադիլխանյանի՝ 2021 թվականի տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 261 հազար դրամ, 2022 թվականի եկամուտները՝ 25 մլն 665 հազար դրամ, 2023 թվականի եկամուտները՝ 21 մլն 465 հազար դրամ։

2021 թվականին, որպես ֆինանսների նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ, որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 13,5 մլն դրամ, 2022 թվականին նույն հաստիքում աշխատելով՝ ստացել է 18, 5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։ Թե ինչի շնորհիվ է Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ադիլխանյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 657 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, քանի որ նույն թվականի հունվարի 9-ից նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, որտեղից էլ մինչեւ տարեվերջ վաստակել է 16 մլն 211 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Հարկ է նշել, որ Ադիլխանյանն ունի 2 բնակարան. Կենտրոն վարչական շրջանում գտնվող առաջին բնակարանը Արման Ադիլխանյանը նվիրատվություն է ստացել 2019 թվականին, չգիտես թե ումից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728