Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է բացվում հայկական կուսակցությունների պանդորա արկղը

Փետրվար 19,2025 13:00

Հերթը հասա՞վ պատմական, հայկական, ազգային, քաղաքական կուսակցությունները մեկնաբանելուն, պարոն վարչապետ Փաշինյան: Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը մի նոր հետաքրքիր, բայց վիճահարույց հայտարարություն արեց, որը մեծ հուզում առաջացնելու եւ, անշուշտ, բուռն բանավեճի կհանգեցնի, եւ հուսանք, կմնա այդ սահմաններում։ Շատերը կասեն, թե այդպիսի դիտարկումը չափազանցություն է: Բայց ձեզ վստահեցնում եմ, որ ով սա ասում է, չի գիտակցում հայկական սփյուռքի հոգեբանությունը, տրամադրություններն ու մթնոլորտը։

Վերջին տարիներին վարչապետը բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ է արել, որոնք հանգեցրել են մեծ լարվածության եւ հակասությունների։

Ես Աստված չեմ, եւ կարծում եմ, որ երբեք չպետք է դատավճիռ կայացնեմ մարդկանց մտադրությունների վերաբերյալ, առաջարկել, որ նա, մասնավորապես, դրանք անում է միտումնավոր: Բայց այն, որ վարչապետը գրեթե կանոնավոր պարբերականությամբ մեզ զարմացնում է նմանօրինակ հայտարարություններով, որոնք ունենում են բացասական ազդեցություն մինչ օրս։ Արարատը համեմատելով Արագած լեռան հետ, նրան շրջապատող կողմնակիցները նույն հիմնավորումով առարկում են. «դուք սխալ եք մեկնաբանում նրա խոսքերը, թյուրըմբռնում եք, նա դա այնպես չի նկատի ունեցել, ինչպես միշտ, ուզում եք խեղաթյուրել», ինչը մշտական արդարացում ու պաշտպանություն է։

Հայտարարություններ, որոնք գրգռում էին հասարակական կարծիքը Հայաստանի ներսում եւ հատկապես սփյուռքի արեւմտահայության շրջանում, որոնք ոմանք ընկալում էին որպես Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու քայլ շատերի մոտ, ինչպիսին նշանավոր հայ գործիչներ, օրինակ, Հարութ Սասունյանը եւ շատ ուրիշներ։ Մինչ այժմ այն արձագանքը, որ առաջ են բերում նրա հայտարարությունները, վարչապետը չէր ցանկանում պարզաբանել, որպեսզի բացասական հետեւանքները դարմանվի:

Վերջերս նա մամուլի ասուլիս տվեց, որտեղ իրեն ուղղակի հարցեր տվեցին պարզաբանելու համար, եւ ես եւ շատ ուրիշներ եզրակացրեցինք կամ տպավորություն ունեցանք, թե նա շատ ճարպիկ եւ խելացի շրջանցեց, չպատասխանելով, մանրեւրելով, եւ երբեք ուղիղ պատասխան չտալով, ոչ ընդունելով, ոչ ժխտելով, եւ նա մանիպուլյացիաների վարպետ է: Ցավոք, նրա ճկուն, ճարպիկ ճանապարհները երբեք չեն ծառայել հանրապետության շահերին, ամեն անգամ ճառերը ավարտվում են մեկ ճակատագրի արժանանալով. հանրապետությունը եւ ժողովուրդը վնասներ են կրում, մինչդեռ նրա «հմտություններն» ու «տաղանդը» բացակայում էին արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական հարցերի, անվտանգության, ազգային ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության ոլորտներում:

Վերջերս վարչապետը մի նոր «հուզիչ» հայտարարություն է անում. «Մենք բոլորս Հայ Յեղափոխական Դաշնակցություն ենք»:

Վարչապետը գիտակցո՞ւմ է, արդյոք, հայկական սփյուռքի մթնոլորտն ու տրամադրությունները

Նա չգիտի՞, որ հայկական սփյուռքի ներսում եղել է բուռն բանավեճերի մեկ դար, որը երբեմն հանգեցնում էր հակամարտությունների, որ դա կարող է վերստեղծել եւ արթնացնել այն բացասական կրքերը, որտեղ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այսօր հայոց պատմության ամենահին կուսակցությունն է, որը դեռ գոյություն ունի։ Ինչո՞ւ է բացում հայկական կուսակցությունների պանդորա արկղը, նորից արթնացնում այդ կրքոտ զգացմունքները: Մինչդեռ Հնչակյան կուսակցությունը հիմնադրվել է 1887 թվականին եւ առաջինն է քաղաքական լիարժեք ծրագրով: Նման անիրազեկ հայտարարությունը կարող է եւս մեկ անգամ վերսկսել այն բանավեճը, որ 1890 թվականին հիմնադրված ՀՅԴ-ն եւ երբեմն նրա համակիրները պնդում են, որ ՍԴՀԿ-ն ՀՅԴ-ի մաս է եղել։ Արդյո՞ք նա գիտակցում է, որ մեկ երգչի անխոհեմ երգը, որտեղ նա ասում է, որ «Կովկաս, Հնչակյաններ չմնաց մեղավոր է Դաշնակցութիւնը», հանգեցրել է նրան, որ երկու կուսակցությունների համակիրները ծեծի են ենթարկել միմյանց, որ երբ դաշնակցականները լսել են երգը այն վայրերում, որտեղ գերիշխում է հնչակյան կուսակցությունը, սադրանքի ակտով, հանգեցրել է կռիվների ու վեճերի: Հիմա ոմանք կասեն, որ վարչապետը քննարկել է պատմության այլ հատված, եւ ոչ մի կերպ նրա ասածները կապված չեն իմ գրածների հետ։ Բայց եւս մեկ անգամ բոլորը կփորձե՞ն այդքան խորը վերլուծել, թե՞ կգործեն ստեղծված տպավորությամբ:

Ամեն անգամ մենք տառապում ենք այս երեւույթից:

Ինչո՞ւ հիմա թափահարել ազգային պատմական կուսակցությունների անդորրն ու համերաշխությունը

Եվ, իհարկե, առկա է նաեւ տպավորություն, որ վարչապետը գեղեցիկ խոսքերով փորձում է սիրաշահել ՀՅԴ-ին եւ իր կողմը գրավել սիրուն խոսքերով եւ ի հաշիվ սփյուռքում իր (վարչապետի) գլխավոր դաշնակցի, ՍԴՀԿ-ի։

Իմ ենթադրությունն այն է, որ նա կկորցնի երկու կողմերին, դա հակառակ արդյունք կունենա, եթե իսկապես այդ է նրա մտադրությունը, ըստ երեւույթին դաշնակցականները շատ վատ են արձագանքում նրա իրար հակասող միտքերին:

Ինչ վերաբերում է վիճահարույց հայտարարությունների հետեւանքների անտեղյակությանը, դա արդեն ինքնին հանցանք է, պետք է լավ գիտակցի եւ ոչ միայն կրկնակի, այլ իր արտահայտություններից առաջ խորը մտածի, հանրապետության ղեկավարն է եւ պետք է շատ ավելի իմաստուն, զգույշ, խոհեմ ու զուսպ լինի, նրան շատ պատասխանատու դիրք է վստահված: Եվ եթե նա իսկապես փորձում է պատմել քաղաքական կուսակցությունների հայոց պատմությունը եւ մեկ անգամ եւս հայտնվել որպես պատմաբան այս դաշտում, դա ավելի լուրջ խնդիր է, որովհետեւ նա պատմում է պատմությունը խեղաթյուրված. ՍԴՀԿ-ն ստեղծվել է 1887 թվականին եւ առաջին կուսակցությունն է, հայ ազգի պատմության մեջ քաղաքական ծրագրով առաջին քաղաքական կուսակցությունն է եւ տակավին գոյություն ունի այսօր, 1890-ին ՀՅԴ-ն ստեղծվել է որպես Հայ հեղափոխականների դաշնակցություն, հետո վերածվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության:

Արմենականները հիմնադրվել են տարիներ առաջ, որպես շարժում եւ այսօր դրանք չկան: Այդ դեպքում վարչապետին հորդորում եմ դիմել երկու խորհրդականների, հայկական սփյուռքի փորձագետի եւ, հավանաբար, պատմաբանի, հետագայում նման սխալներից խուսափելու համար:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728