Չեմ պատրաստվում մեկ առ մեկ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ասածներն իր վերջին ասուլիսի ժամանակ: Ինչ-որ բան ճիշտ էր, որոշ բաներ՝ սխալ: Ինչ-որ դրվագներ լավ չէր հիշում կամ գուցե հատուկ էր խեղաթյուրում՝ լավ լույսի տակ երեւալու համար: (Այդ հիշողությունների մի մասը, եթե ինձ հարցնեք, զավեշտի ոլորտից է. 70 տարեկան մարդուն, կարծում եմ, չպիտի մտահոգի, թե 25 տարի առաջ ով ում էր «շեֆ» ասում):
Ինչ խոսք, ճիշտն ու սուտը իրար խառնելը հատուկ է քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությանը, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Սակայն մեր օրերում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ այն, թե ինչ էֆեկտ է դա թողնում: Եվ այդ առումով կարելի է հստակ արձանագրել, որ նման ասուլիսները նվեր են Փաշինյանին:
Տրանսպորտի թանկացումը, հարկերի բարձրացումը, «համընդհանուր հայտարարագրումը» մեծ դժգոհություն է առաջացրել իշխանություններից: Եվ այս պահին ասպարեզ է դուրս գալիս մեկը, որը կամա թե ակամա իր վրա է քաշում այդ դժգոհության մի մասը: Եթե դավադրության տեսության կողմնակից լինեի, կմտածեի, որ դա հատուկ է արվում:
Պարզ չէ՞ր, որ ՔՊ-ականներն ու նրանց հ/կ-ական քարոզիչները մի կողմից եւ առաջին նախագահի կողմնակիցները՝ մյուս կողմից, կսկսեն անողոք քննադատել Քոչարյանի ամեն մի ասածը՝ այդպիսով շեղելով հասարակական օրակարգը խորացող սոցիալական խնդիրներից: (Ինչպես հայտնի է, ազգային խնդիրները՝ Արցախի կորուստը, պետության հարաճուն թուլացումը, քչերին են հուզում):
Կարդացեք նաև
Ո՞ւմ է ձեռնտու. քաղաքականության մեջ, կարծում եմ, դա պետք է լինի առանցքային հարցը: Եվ այդ հարցի պատասխանը տվյալ դեպքում հայտնի է:
Ընդդիմությունը չպիտի «միավորվի»՝ դա անիմաստ է եւ միայն կթուլացնի դրա մեջ մտնող միավորները՝ այս հարցում Քոչարյանն իրավացի է: Բայց վստահ եմ, որ ընդդիմադիր կուսակցություններն ու խմբերը պետք է համագործակցեն, ներդաշնակեն իրենց քայլերն ու հայտարարությունները, ոչ թե փորձեն մեկը մյուսի հաշվին միավորներ հավաքել:
Երբ բոլորը կռվում են բոլորի դեմ, դա նիկոլականության ծաղկման առաջին նախապայմաններից է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Վերջին նախադասությունն շատ դուրս եկավ, սակայն մինչ այդ Դուք հենց դա թքի անում։
Մշտապես կռվում եք երկրորդ նախագահի դեմ, բայց ասում եք, որ դա սխալ է
Վերջին նախադասաությունը վերաբերում էր ընդդիմասիր քաղաքական ուժերին եւ դրանց հարողներին: Իսկ ես որ ոչ ընդդիմադիր եմ, ոչ քաղաքական ուժ եմ, ոչ էլ հարող:
Քոչարյանը շարլաթան մըն է: Որ յաջողած էր նաեւ զիս խաբել, շատ երկար ժամանակ:
Որեւէ տեսանկիւնից, արժանի չէ որ նա վերադառնայ իշխանութեան:
Իր այս վերջին ելոյթին մասին, իրապէս՝ միայն մէկ բան կարդացի, եւ դա արդէն բաւարար եղաւ որ հասկանամ թէ ժամանակի կորուստ պիտի լինի աւելին ուսումնասիրելը այդ մասին: Ուրեմն, ահա իր նորագոյն «հնարքը»՝
. 09 Նոյեմբեր 2020ի զինադադարի համաձայնագիրը, Քոչարյանն ու իր դաշնակիցները որակեցին՝ դաւաճանութիւն: Այդ հիման վրայ ջանացին փողոցը շարժել, ապա ընտրութիւնները շահիլ:
. Իսկ հիմա, նոյն Քոչարյանը յայտնում է թէ՝ 09 Նոյեմբեր 2020ի այդ փաստաթուղթի… միակ յոյսն է, որ Արցախի հարցը վերարծարծուի: Եւ որ հետեւաբար, պէտք է «կառչիլ» 09 Նոյեմբեր 2020ի փաստաթղթից…
Ուրեմն, նոյն անձին դիրքորոշումներուն մէջ, այն ինչ որ էր ՝ դաւաճանութեան փաստ, հիմա դարձաւ՝ փրկութեան լաստ:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Ի սկզբանէ շատ պարզ էր որ Փաշինյանը ձեռք բերած վերոնշեալ համաձայնագիրը՝ լաւագո՛յնն էր, որ հայերը կրնային ստանալ, տուեալ կացութեան մէջ – որ այլեւս ուրիշ ելք չունէր – : Խնդիրը այն է որ սակայն, Ռուսաստանը եւ Ադրբեջանը դրժեցին զայն, չկատարեցին իրենց այդտեղ ստորագրած էական պարտաւորութիւնները:
Յ.Գ.2 Քոչարյանը՝ զէրօ է: Իսկ Սարգսյանը, զէրօյէն՝ վար:
Արդարեւ, գոնէ Քոչարյանը՝ չէ, որ անձնատուր եղաւ Փաշինյանի նման խղճալի արարածի մը, յանձնուեցաւ այդպիսի լպրծուն սողունի մը ու նրա առաջնորդած երեխաների փողոցին: