Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է․ համախմբվե՛նք. ազգային 3 կուսակցությունները հայտարարություն են տարածել

Փետրվար 18,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․ «Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր:

Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան եւ Արմէն Յովհաննիսեան, ՌԱԿ-էն՝ Թամար Փոլատեան-Փերոն (ատենապետ), Կարօ Քիւփէլեան և Գէորգ Գրիգորեան:

Հանդիպման ընթացքին շեշտը դրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու յատուցումը յաւելեալ թափով ու առանց վարանումի կամ ընկրկումի հետապնդելուն, Արցախահայութեան իր հայրենիք վերադարձի իրաւունքը ապահովելուն, Պաքուի մէջ գերեվարուած Արցախի ղեկավարութեան և այլ արցախահայ քաղբանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաեւ ի հեճուկս մեր առջեւ ցցուած բոլոր դժուարութեանց, մեր անկախ հայրենի պետականութեան առաւելագոյն ուժերու լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրայ։

Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր: Հանդիպման ընթացքին որոշուեցաւ նախորդ տարիներուն հաստատուած աւանդութեամբ ու միացեալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլեան ոգեկոչման միացեալ կառոյցին (AGC-UACLA), և խուռներամ մասնակցիլ նախատեսուած Ապրիլեան ոգեկոչումներուն:

Այլ տեղ, կը նախատեսուին նաեւ երեք կուսակցութեանց համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանիլ յառաջ:Ակնյայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգաւոր կացութեան մէջ են, ու դարձեալ կը գտնուինք դժուարութեանց ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մէջ:

Արդ, մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան, արժէքներուն և մեր իրաւունքներուն, ու մասնակցութիւն բերել ազգի անվտանգութեան և բարօրութեան օգտին համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բիւրաւոր ու սրբադասուած նահատակներուն:ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ ՄարմինՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական ԿոմիտէՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728