Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր ավարտվել է այսպես կոչված «մեղադրական եզրակացության» հրապարակումը։
Նշվում է, թե գործիչներին ներկայացվել է ադրբեջանական ենթակառուցվածքներին պատճառված ենթադրաբար 5,2 մլրդ մանաթի նյութական վնասի պահանջ։
Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված ընդհանուր առմամբ 15 անձ, որոնց թվում Արցախի հանրապետության նախկին երեք նախագահները, ԱԺ գործող նախագահը, նախկին արտգործնախարարը։