Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամներն ակնկալում են պետության հետ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ այս սպորտաձեւի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի տեսանկյունից

Փետրվար 18,2025 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչվում էին ավտոսպորտի մրցումների կազմակերպչական հարցերին, այս համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների, մաքսատան հետ կապված խնդիրներին, կառույցի ֆինանսական դժվարություններին, մեքենաների տեխզննմանը, մարզվելու, պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքի բացակայությանը եւ այլ հարցերի: Խնդիրների լուծման նպատակով կազմակերպության անդամներն ակնկալում են պետության հետ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ այս սպորտաձեւի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի տեսանկյունից: Թվարկելով խնդիրները՝ հյուրերը նկատել են՝ սպորտաձեւը պահում են վերջին ճիգերով:

Հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը նշել է, որ խնդիրները կհասցեագրվեն ըստ ոլորտների եւ կուսումնասիրվեն: Անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպում կլինի:

Հյուրերի բարձրացրած հարցում Ջուլիետա Ազարյանը նպատակահարմար է համարել նաեւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներգրավումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728