ՀՀ իշխանություններն արցախցիներին մեկ որոշմամբ քաղաքացիություն չեն շնորհում, որպեսզի արցախցիներն ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենան։ Այս մասին «Արցախ. Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար» թեմայով գիտաժողովի ժամանակ այսօր ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Ձեզ միանգամից քաղաքացիություն չտալու պատճառն այն է, որ ՀՀ քաղաքական դաշտում ունենք արցախյան ծագման երկու լիդեր։ Ինչքան էլ ուզում է Երվանդը լավը լինի, ընտրությունների ժամանակ դուք արցախցուն եք ձայն տալու։ Եվ իշխանությունը վստահ չլինելով, որ նա համայն հայության ղեկավարն է, ձեզ ընտրելու իրավունք չի տալիս։ Այսինքն՝ քաղաքացիություն չտրամադրելու տրամաբանությունն ընտրություններին մասնակցության թույլ չտալն է։ Ես հիմա հստակ ձեզ ասում եմ՝ ընտրություններից հետո դուք բոլորդ կստանաք քաղաքացիություն, դա կլինի նաեւ արտաքին աշխարհի պահանջը»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ