Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը չի համակերպվելու, անպայման պետք է ապահովվի արցախցիների վերադարձը դեպի Արցախ»․ Արամ Սարգսյան

Փետրվար 18,2025 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք չենք ունեցել եւ մինչեւ այսօր չունենք կոնցեպտ՝ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, որով հանդես կգայինք միջազգային հանրության առջեւ»,- «Արցախ. Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար» թեմայով գիտաժողովի ժամանակ այսօր ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում այսօր, եւ դա ողջունվում է Բաքվի ու նաեւ ՀՀ իշխանության կողմից, դա նշանակում է, որ մենք մեզ իսկապես դրել ենք «զավթիչ» եւ «ահաբեկիչ» որակումների տակ։ «Եթե մենք չենք ընդունում, որ Արցախի ժողովուրդը վարել է իր ազգային ազատագրական պայքարը, որը նույնպես միջազգային իրավունքի նորմ է, ապա դա նշանակում է, որ, այո, այդ դեպքում մենք ընդամենը նրանց տարածքում փորձել ենք իրականացնել զավթիչ գործողություններ։ Սա ամենամեծ հանցանքն է, որը կատարվում է այսօր։ Զրոյացնելով նախկին ամբողջ գործընթացը՝ լավ, թե վատ, ՀՀ իշխանությունները համարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւավորումը նույնպես անօրինական էր»,- նշեց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ «Միացում» գաղափարից ՀՀ իշխանությունները շեղվեցին։ Մենք ունեինք եզակի հնարավորություն՝ միասնությունը, հակառակ դեպքում երկու հայկական պետություն ստեղծելը ցնորված գաղափար է, չէր կարող այդպիսի բան լինել։

Արամ Սարգսյանը հավելեց, որ հայ ժողովուրդը չի համակերպվելու, անպայման պետք է ապահովվի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728