Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ պայմանագրի՝ վարորդն իրավունք չունի հարկադրել, չվարել ավտոբուսը, սպառնալ, ավտոբուսից իջեցնել ուղևորին»․ Մանուկ Սուքիասյան

Փետրվար 18,2025 17:24

«Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման բաժնի աշխատողն իր կամքով չէ քնից արթնացել, որոշել՝ գնա, տեսնի՝ ինչ կա ավտոբուսներում»,-«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի Ջրվեժ հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նշեց՝ իրենց ձեռքի տակ ունեն այն աշխատանքային պայմանագիրը, որը կարգավորում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և վարորդներ իրավահարաբերությունները ու վստահեցրեց․ «Այդ պայմանագիրն ասում է՝ անհրաժեշտության դեպքում վարորդն ուղևորներին կարող է զգուշացնել ուղեվարձը վճարել՝ միայն օրենքով սահմանված կարգով և չթույլատրել ուղեվարձն առձեռն վճարել։ Սրանից զատ ուրիշ ոչ մի գործառույթ չունի վարորդը։ Հարկադրելը կլինի, չվարելը, ավտոբուսից իջեցնել կամ սպառնալը կլինի, վարորդն իրավունք չունի»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ եք կարծում, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու լծակ ունե՞ն, նա պատասխանեց․ «Եթե իրենք փորձեն տուգանքների կետեր մոգոնել օրենքների ինչ-որ կետերի մեջ, ինչ-որ ձև մարդկանց փորձեն տուգանել, դրանով նրանք ավելի մեծ թափ կհաղորդեն պայքարին։ Թող մտքներով չանցնի տուգանքի տարբերակը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728