ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»
Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով և այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։
Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։
Համեմատության համար՝ 2009-ին և 2015-2016-ին, երբ աշխարհը բախվեց H1N1 համաճարակին, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթահարեց այն բարձր մակարդակով՝ կիրառելով արդյունավետ կանխարգելիչ քայլեր։ Սա ապացուցում է, որ երկիրը հնարավոր է ճիշտ կառավարել, պարզապես այսօրվա իշխանությունը անգրագետ և անպատասխանատու է։
Այսօր քաղաքացին մնացել է միայնակ, պետությունը չի կատարում իր պարտականությունները, իսկ կառավարությունը բացահայտ անգործությամբ վտանգում է մարդկանց կյանքը։ Այս իշխանությունը կառավարելու ունակ չէ: