Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյանների ընտանիքը․ թոռնիկի հաշիվը գողացել, ծանոթներից գումար են պահանջում՝ իբր առողջական խնդրի համար

Փետրվար 18,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առավոտյանների ավատարների ընտանիքի թոռնիկը դարձել է խարդախության և ապատեղեկատվության զոհ։

Aravot.am-ը «Առավոտյանների ընտանիքի» շարքի՝ այս հոլովակում ներկայացնում է մի իրավիճակ, երբ ավատար-թոռնիկի ֆեյսբուքյան հաշիվը գողանալով՝ խարդախները նրա անունից գրել են նրա հարազատներին, ընկերներին, գումար ուզել իբր առողջական խնդրի լուծման համար։ Որոշ ծանոթներ գումար են փոխանցել խաբեբաներին՝ հավատալով, թե գումարը իրենց ծանոթ տղան է ուզում։

Ավատար թոռնիկը ընդունում է իր բացթողումը, որ հաշիվը բաց է պահել, չի ակտիվացրել երկփուլանի վավերականացումը։ Մինչդեռ, եթե ակտիվացներ, կոդ դրած կլիներ, ու եթե ուզենային նրա հաշիվը մտնել, համակարգը կոդը կհարցներ, մինչև այդ կոդը չիմանային, նրա հաշիվ չէին կարող մտնել։ Իսկ այդ կոդը միայն կիմանար ինքը, որովհետև գալիս է հաշվի օգտատիրոջ հեռախոսահամարին։

Ուստի ավատար թոռնիկը հորդորում է հաշիվների համար միացնել երկփուլանի վավերականացում՝ two step verification, բարեկամ-ազգական-ընկերոջը գումար փոխանցելուց առաջ նախ նրա հետ կապվել՝ զանգել, հանդիպել, հասկանալ՝ ինչ խնդիր ունի, դրանից հետո միայն, եթե կարիքն իրոք կա, գումար փոխանցել։

 

Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։

Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։

Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։

Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։

Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։

Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։

Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։

Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։

Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։

Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:

Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։

Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728