Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լուրջ զրույց էր բոլոր հարցերի շուրջ». Էր-Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են

Փետրվար 18,2025 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում թագավորական ընտանիքի պալատներից մեկում այսօր՝ փետրվարի 18-ին, կայացել են ռուս-ամերիկյան բանակցությունները:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական, ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Յուրի Ուշակովը, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է ներկայացրել 4,5 ժամ տևած բանակցություններից։ «Շատ լուրջ զրույց էր բոլոր հարցերի շուրջ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները վատ չեն անցել։ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը։ Երկու գերտերությունները չեն կարող միմյանց հետ չշփվել», – ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մերձենում են, սակայն սկսել են խոսել այդ մասին։ Դժվար է Պուտին-Թրամփ հանդիպման կոնկրետ ժամկետ նշել. դժվար թե այն տեղի ունենա հաջորդ շաբաթ։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմերը կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով։ Որոշումը, թե ով կլինի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բանակցային թիմում, կկայացնի Պուտինը: ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728