Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ ըստ Քոչարյանի՝ ռուսական առաքելությունը ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովելն էր, այլ տարածքային ամբողջականության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճի մեջտեղում կանգնելը. Մարիա Կարապետյան

Փետրվար 18,2025 15:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկեց իրավիճակին «նայել Ռուսաստանի աչքերով» և տեսնել, որ «երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Ադրբեջանի մաս, ռուսական առաքելությունը զրոյանում է»։

Այսինքն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական առաքելությունը ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովելն էր, այլ տարածքային ամբողջականության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճի մեջտեղում կանգնելը։

Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր պնդել, թե Ռուսաստանը երբևէ շահագրգռված է եղել հակամարտության վերջնական լուծմամբ, եթե Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ստանձնած պարտավորությունների կատարումը պետք է պայմանավորված լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ հակամարտության առկայությամբ։

Հետո իհարկե պատմեց այն մասին, որ ինքը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս չի թողել, որ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության կողմ, ինքնորոշման իրավունք եւ այլն, բայց դե սրանք բաներ են, որոնցով Ռուսաստանին չես անհանգստացնի, Հայաստանը միայնա՛կ պետք է լիներ հակամարտության կողմ, որպեսզի ռուսական առաքելությունը աշխատեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728