Լրահոս
Օրվա լրահոսը

Այս քրեական գործով վաղեմության ժամկետներն անցնելու մոտ են. Տիրան Խաչատրյանի պաշտպան

Փետրվար 18,2025 15:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը: 10 միլիոն գրավի դիմաց Տիրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոցների համակցություն եւ բացակայելու արգելք:

Պաշտպանական կողմն այսօր միջնորդել էր փոխել խափանման միջոց կալանքը՝ հայտնելով, որ պատրաստ են 10 միլիոն դրամ գրավ ներկայացնել խափանման միջոցի փոփոխության համար:

Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Նրա պաշտպան Արմեն Անդրիկյանն էլ լրագրողների հետ զրույցում, մինչեւ դատարանի որոշումը, ասաց, որ 5 տարի շարունակ իրականացվում է նախաքննություն, Խաչատրյանը բազմաթիվ անգամներ հարցաքննվել է ու դրսեւորել պատշաճ վարքագիծ: Ակտիվ քննչական գործողությունների համար է ձերբակալվել ու կալանավորվել, բայց իրենք ականատես չեն եղել ակտիվ քննչական գործողությունների, ընդամենը մի քանի առերեսում է եղել:

«Բացի այդ վաղեմության ժամկետներն անցնելու մոտ են այս քրեական գործով, իսկ այդ դեպքում կալանավորման հիմքերը պետք է լինեն ոչ թե կանխատեսելի բնույթի, այլ հստակ հիմք ներկայացվի: Նման հիմք առկա չէ»,- ասաց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728