Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

Փետրվար 18,2025 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։

Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։

Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։

«Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշարժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728