Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

Մյունխենը հերթական անգամ ապացուցեց, որ Փաշինյանը բանակցող չէ, չունի ազգային շահերից բխող ռազմավարություն և ընդամենը կեղծ ակտիվությամբ լցնում է ՀՀ միջազգային մեկուսացման դատարկությունը. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 18,2025 13:49

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը այդպես էլ «Level Up» չարեց՝ կեղծ հոդվածներ գրող լրագրողից չդարձավ պետական գործիչ:

Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցը հերթական անգամ ցույց տվեց նրա «ֆեյսբուքյան դիվանագիտության» էությունը. տասնյակ հանդիպումների վերնագրեր, բայց առանց որևէ շոշափելի քաղաքական, անվտանգային կամ դիվանագիտական արդյունքի։

Հանդիպումներ Անտոնիու Կոշտայի, Օլաֆ Շոլցի, Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Յոնաս Գահր Ստյորեի, Նեչիրվան Բարզանիի, Անդրեյ Պլենկովիչի, Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ալեքսանդր Ստուբի, ինչպես նաև մի շարք եվրոպացի այլ պաշտոնյաների հետ… Բայց ի՞նչ փոխվեց Հայաստանի դիրքում։ Ոչինչ։

Այս հանդիպումները վերածվել են միայն լուսանկարների ու վերնագրերի՝ առանց բովանդակության։ Ո՛չ նոր անվտանգային երաշխիքներ, ո՛չ հստակ քայլեր դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու համար, ո՛չ էլ քաղաքական դիրքերի ամրապնդում միջազգային հարթակներում։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է անորակ և անարդյունավետ, իսկ Փաշինյանի այցերը՝ ձախողված PR արշավ։ Մյունխենը հերթական անգամ ապացուցեց, որ նա բանակցող չէ, չունի ազգային շահերից բխող ռազմավարություն և ընդամենը կեղծ ակտիվությամբ լցնում է Հայաստանի միջազգային մեկուսացման դատարկությունը։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն, ազգային շահերով առաջնորդվող քաղաքականություն և իրապես արդյունավետ պետական ղեկավարում։ Փաշինյանի հանդիպումների թվով ոչինչ չի փոխվելու։ Ժամանակն է անցնել բովանդակության, այլ ոչ թե վերնագրերի քաղաքականությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728