Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 18,2025 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուշադրություն
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ առատ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.1°C (1960թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -21.0°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.4°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728