Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան

Փետրվար 18,2025 12:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից:

Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728