NEWS.am. Անցած շաբաթ, ամերիկյան հեղինակավոր Washington Post-ում հրապարկվեց ամերիկահայ հայտնի լրագրող, բեսթսելերների հեղինակ Դեյվիդ Իգնաթիուսի ազդեցիկ սյունակը, որտեղ նաև նախագահ Թրամփին ուղղված կոչ կար՝ կատարելու հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու իր խոստումը և դա սկսել հենց Ռուբեն Վարդանյանից: NEWS.am-ը թեմայի շուրջ զրուցել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանի հետ, որին ևս հղում էր արված Իգնաթիուսի սյունակում:
–Պարոն Զանոյան, New York Times- ի բեսթսելերների հեղինակ, ամերիկահայ հայտնի լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը վերջերս բավականին ազդեցիկ հոդված էր հրապարակել Բաքվում ընթացող կեղծ դատավրությունների և իր և Ձեր ընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանի մասին: Այն նաև կոչ էր պարունակում նախագահ Թրամփին ՝ կատարելու հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու իր խոսումը և դա սկսել հենց Ռուբեն Վարդանյանից: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք սա որևէ ազդեցություն կունենա:
Դեյվիդ Իգնաթիուսի սյունակները Վաշինգտոնի քաղաքական վերնախավի շրջանում, ընդհանրապես, լայնորեն ընթերցվող և հեղինակություն ունեցող գրություններ են։ Ռուբենի մասին սյունակը կարևոր ուղերձներ է հղում: Կարևոր էր ԱՄՆ-ի նոր վարչակազմին հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել Արցախի էթնիկ հայերի հետ և որտեղ են հիմա Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարությունը: Սա միայն հայության խնդիրը չէ: Բռնապետական երկիրը ոտնահարում է բոլոր տեսակի միջազգային իրավունքներն ուարժեքները, անարգել պատանդ պահում մարդկանց, ու աշխարհը լռում է: Սա մարդու համընդհանուր իրավունքների, ազատության հիմնարար իրավունքի մասին է: Անպատժելիությունը դուռ է բացում նոր հանցանքների համար:
Իգնաթիուսը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց այդ փաստերի վրա՝ շեշտելով քրիստոնեական գործոնը, որովհետեւ այդ գործոնը հատուկ կարևորություն ունի ԱՄՆ-ի ներքին քաղաքական բեմի վրա, եւ որովհետեւ Թրամփն ինքն էր այդ թեմայով խոսել։ Այստեղ արժե նշել, որ Իգնաթիուսը լավ օրինակ և ապացույց է, թե «իրական Հայաստան»-ից դուրս գտնվող՝ հայ ազգի կարողականությունները ինչպես կարող են սատարել Հայաստանի եւ համայն հայության խնդիրներին։
Կարդացեք նաև
Բացի իր անձնական վաստակից՝ որպես հեղինակավոր լրագրող և վիպասան, պետք է նաև հիշել, որ նրա հայրը, որը Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ էր, եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարարը։ Նրա և նրա հոր հայկական արմատների մասին մենք խոսել ենք այս զրույցում: Եվ ողջունելի էր, որ Իգնաթիուսը, իր ամբողջ անձնական եւ ընտանեկան բարոյավարկով և հեղինակությամբ, կանգնեց Ռուբենի կողքին: Դա պետք է անեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբենին և բոլոր նրանք, ում համար կարևոր են համամարդկային արժեքները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: