Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մի քանի օր առաջ ահազանգել էր, որ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել էր, թե չորս օր առաջ՝ վերջին եթերներից մեկի ընթացքում, բլոգերն ասել է, որ ադրբեջանցիներից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում, եւ նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին, սակայն աղջիկը նշել է, թե այդ սպառնալիքներին լուրջ չի վերաբերվում։ Լապշինն արձանագրել էր, որ իրավիճակը բարդանում է, քանի որ Բելառուսն Ադրբեջանի դաշնակից երկիր է, որտեղ չկան իրավունքներ, եւ, բացի այդ, Մինսկում չկա ՀՀ դեսպան, որին հետ են կանչել կես տարի առաջ՝ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունների համար։
Հայ բլոգերը ձերբակալվել է 15 օրով: Ըստ հրապարակումների՝ այդ ընթացքում էլ ձերբակալվածին ցանկանում են հանձնել այլ պետության: Շաբաթ օրը «Հրապարակը» զրուցել էր հայազգի բլոգերի ընկերուհու` Ռոզա Բաղդասարյանի հետ:
Մենք երեկ կրկին կապվեցինք Ռոզա Բաղդասարյանի հետ:
– 4 օր է անցել Բելլա Բաբախանյանի ձերբակալությունից: Կա՞ նորություն: Որտե՞ղ է հայ բլոգերը:
Կարդացեք նաև
– Դեռ նորություն չկա, այսօր փաստաբանը գնացել է տեսակցության, ուզում են ինչ-որ բաներ գտնել իմ ընկերուհու դեմ, բայց ոչինչ չեն կարողանում: Լապշինը սխալ ինֆորմացիա է տարածել, ինչից հետո հայերն անպատիվ բաներ են սկսել գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, այդ ամենը հասել է Բելառուսի իշխանությունների ականջին:
– Նշում եք, որ Լապշինը ստում է, իսկ որտեղի՞ց եւ ի՞նչ նպատակով են նման խոսակցություններ տարածվել, որ հայ բլոգերին ցանկանում են հանձնել Ադրբեջանին:
– Ավելի վաղ ադրբեջանցիները գրառումներ են արել, որ հայ բլոգերին ձերբակալել են Բելառուսում եւ ցանկանում են Ադրբեջան ուղարկել: Դա եղել է լրիվ սուտ, դեռ փետրվարի սկզբին: Այդ ամենը տարածում են ադրբեջանցիները:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: