Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքը

Փետրվար 18,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

Նաև նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728