Մի քանի դիտարկումներ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ։
Առաջին՝ նա միանգամայն արդարացիորեն Նիկոլ Փաշինյանի մինչպատերազմյան քաղաքականությունն անվանեց արկածախնդրություն ու հայտարարեց, թե 2019-ին համանախագահներն ընդունելի առաջարկներ էին ներկայացրել (խոսքը «Լավրովի պլանի» մասին է), և դրանց շուրջ բանակցելու փայլուն հնարավորություն կար, բայց նա չարեց։ Ճիշտ է ասում։ Հիշեցնենք, որ ըստ այդ պլանի՝ հայկական կողմը պիտի վերադարձներ 5 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակը պիտի թողնվեր ապագային՝ զուգակցվելով ևս երկու շրջանների վերադարձի հետ։ Պարզապես հարց է ծագում՝ բա եթե, ըստ Քոչարյանի, դա ընդունելի տարբերակ էր, ինչո՞ւ ինքը 1997-ին դրա համեմատ շատ ավելի հայանպաստ տարբերակը մերժեց ու այդ պատրվակով Հայաստանում հեղաշրջում իրականացրեց։
Ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Որովհետև որևէ քաղաքական ուժ, որը (և դարձյալ՝ միանգամայն իրավացիորեն) համարում է, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար իշխանափոխությունն անհրաժեշտություն է, և հավակնում է լծվել այդ գործին, պարտավոր է անկեղծ լինել ժողովրդի հետ և ընդունել սեփական սխալներն ու պատասխանատվության սեփական բաժինը։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: