«Գյումրիում որեւէ լարվածություն չկա, կրիմինալ մի փնտրեք Գյումրիում, եթե լարվածություն լինի, ապա իմացեք, որ դա կարող են սադրել բացառապես այսօրվա իշխանությունները», -անդրադառնալով Գյումրիում առկա նախընտրական մթնոլորտին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
-Սրբազան, այսինքն բացառո՞ւմ եք, որ ընդդիմության երկու թեւերի միջեւ բախում լինի։
-Բայց ով ասաց, որ ընդդիմությունը երկու թեւ է, ընդդիմությունը բազմաթիվ թեւեր է։
-Ասում են, որ հիմնական պայքարը ընթանալու է Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ։
Կարդացեք նաև
-Իրենց անունները շատ է հնչում, որովհետեւ իրենք տեսանելի դեմքեր են եղել, մյուսները նոր դեմքեր են, բայց էլի ընդդիմություն են։
-Լավ, ըստ Ձեզ, ո՞վ կհաղթի։
-Որեւէ մեկը չի հաղթի, կոալիցիայի անհրաժեշտություն կլինի, ավելին՝ հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն եւ ընտրությունը մտնի փակուղի։
-Այսինքն որեւէ մեկին չի՞ հաջողվի բացարձակ վստահության քվեի արժանանալ։
-Անհնարին է, իհարկե չի կարող։
-Լավ, իսկ հայնտի առաջադրված անձանցից ով ինչ շանսեր ունի։
-Գրեթե հավասար են, օրինակ Վարդան Ղուկասյանն էլ, Մարտուն Գրիգորյանն էլ իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, բայց մեծամասնություն չեն կազմի, բացառված է։ Ես կրկնում եմ Գյումրիում այս պահին կրիմինալի ակտիվացում չկա, դա փափագում է իշխանությունը, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսա եւ հասնի հաջողության։ Ուզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: