Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ նորմալ մարդ կա Հայաստանում

Փետրվար 18,2025 10:00

Փաշինյանի եւ նրա քարոզիչների հիմնական նպատակն է՝ ապացուցել, որ մարդիկ չեն կարող իրական ցավ, իրական ամոթ եւ իրական նվաստացում զգալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Որ նրանք, ովքեր հրապարակավ այդ զգացմունքներն են արտահայտում, կա՛մ երազում են «նախկինների» վերադարձի մասին, կա՛մ էլ ցանկանում են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ծայրագավառ: Դրա համար, երբ նիկոլականները տեսնում են, որ հնարավորություն չկա ապացուցելու նման մարկանց «կեղծավորությունն» ու «շահադիտությունը», նրանք շատ վատ են զգում, եւ դարձյալ խոսքը տանում են դեպի Քոչարյանը, Պուտինը եւ այլ տհաճ (համենայնդեպս՝ ինձ համար) «պերսոնաժներ»: Միայն թե չընդունեն, որ Հայաստանում կան ազնիվ, խիղճը չկորցրած մարդիկ, որոնք ոչ մի թիմից չեն, ոչ մի նյութական շահ չունեն եւ, այնուամենայնիվ, չեն ընդունում իրենց շեֆի կամ կուռքի աղետաբեր քաղաքականությունը:

Այդպիսի ազնիվ մարդկանցից էր Ավետիք Իշխանյանը: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, նա 2020 թվականից հետո իր տեղը չէր գտնում, չէր կարողանում կենտրոնանալ որեւէ գործի վրա: Նրան ֆիզիկական եւ հոգեկան ցավ էր պատճառում ոչ միայն Արցախի կորուստը, այլեւ այն, որ այդ, ցեղասպանությանը հավասար, աղետի հիմնական մեղավորը շարունակում է վայելել իշխանական աթոռը: Գուցե ավելի շատ՝ այն, որ Փաշինյանին շարունակում են անկեղծորեն երկրպագել կամ կեղծավորությամբ քծնել ոչ միայն «պողոսները», այլեւ մարդիկ, որոնք բավականաչափ ե՛ւ խելք, ե՛ւ կրթություն ունեն: Բայց, ինչպես հայտնի է, դա քիչ է «մտավորական» կոչվելու համար:

Առանձին հիասթափություն էր Ավետիքի համար «քաղաքացիական հասարակությունը»: Հ/Կ-ների զգալի մասը, որոնք առաջ Իշխանյանի հետ միասին պայքարում էին մեր երկրի բազմաթիվ ախտերի դեմ, 2018 թվականից հետո դարձան Փաշինյանի սազանդարները՝ իբր «արեւմտամետության», իբր «ռուսական լծից ազատագրվելու», իբր «ինքնիշխանությունը վերականգնելու» դրոշի տակ: Իշխանյանը տանել չէր կարող կեղծիքը. մինչեւ 2020 թվականը դրա մասին խոսում էր հումորով, իսկ դրանից հետո հումոր անելու տրամադրություն չուներ:

2020-ից հետո… Նորմալ մարդկանց կյանքը բաժանվել է երկու կեսի: Խնդիրն այն է, սակայն, որ նորմալ մարդիկ Հայաստանում, իմ կարծիքով, մեծամասնություն չեն կազմում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հարգելի պարոն Աբրահամյան
    Այո լիովին Ձեզ հետ համաձայն եմ։ Հայաստանում նորմալ մարդիք շատ քիչ են։ Մեծամասնությունն Ձեր նկարագրած զանգվածն է, ինչն էլ մեզ դեպի կործանում է տանում։
    Ու իրոք ցավ է ,որ կրթված մարդն պատրաստ է հանդուրժել այսօրվա վիճակն միայն թե իր սխալը չընդունի։
    Իսկ սխալն 2018 ի աննորմալ հրճվանքն էր, անկախ ծնող պատճառներից։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Քանի՞ նորմալ մարդ կա Հայաստանում

    Իմ կարծիքով, տոկոսային հարաբերությամբ մոտավորապես այնքան, որքան Գերմանիայում կար պատերազմից առաջ՝ Հիտլերի օրոք և նույնքան, որքան կար պատերազմից հետո՝ Ադենաուերի օրոք։

  3. Հ.Շ. says:

    Զինք հաւանաբար տանջեց, մաշեցուց նաեւ այն դաժան յստակատեսութիւնը, անողոք գիտակցութիւնը, որ իր երկար տարիների իրաւապաշտպանական գործունէութիւնը մաս կը կազմէ այն ազդակներին որոնց շնորհիւ Փաշինյանը հասաւ իշխանութեան:

    Ինք ծափահարեց՝ 2018ի փողոցային, ազգային ինքնասպանութեան հաւաքական շարժումը: Փափաքեցաւ, ըստ այն գործեց, ապա մասնակցեցաւ այդ պետական յեղաշրջումին: Անկէ ետք ալ որոշ ժամանակ մը դեռ, շարունակեց – իր ուղիով – պաշտպանել Փաշինյանի նորակազմ վարչակարգը: Հենց իր այդ ընկերներուն հետ, որոնք զինք յետոյ լքեցին, երբ ինք վերջապէս ուշքի եկաւ:

    Ի դէպ, 2018-ի, 2019-ի այդ օրերուն ալ, երբ որ անկեղծ եւ անշահագրգիռ հայ մը ջանար բացատրել տեղի ունեցած հաւաքական խելագարութեան մինչդեռ ակնյայտ վտանգները, յետագային միայն հակափաշինյանիսթ դարձած շատ մը հայեր, այդ մտահոգ զգուշացումներուն կը հակադարձէին՝ խօսքը տանելով դէպի «Քոչարյան, Սարգսյան եւ այլ տհաճ «պերսոնաժներ»…

    Ան որ, առանց որեւէ անձնական շահի՝ 2018-ին այդ «յեղափոխութեան» դէ՛մ էր, որ առաջի՛ն օրէն ջանաց պայքարիլ այդ կոթողային յիմարութեան դէմ, կը դիմանայ՝ տեղի ունեցած կորուստներու ցաւին: Քանզի չունի գոնէ յաւելեալ, խղճի ցաւը: Ու նաեւ, կորուստների ցաւը մասամբ կը հակակշռուի՝ «հասնում ա»ի, «օ՛խ ըլլայ»ի սփոփիչ զգացումներով:

    Նորմալ հայ, գոյութիւն չունի:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Մէկ-երկու շաբաթ առաջ, Ավետիք Իշխանյանի եղբօրորդին՝ հոյակա՜պ յաղթանակ մը տարաւ, ՄԻԵԴի մէջ:

      Ի դէմ, ՀՀ… նախկին վարչակարգին: Հին օրերին փողոցային իրարանցումների կապակցութեամբ: Չափազանցեալ, անսանձ եւ անպատասխանատու, կարճատես ու անմիտ, մշտական ու տեւական այդ յարձակումները՝ նախկին «տհաճ «պերսոնաժներ»ի դէմ: » Որոնք ծնունդ տուին՝ Փաշինյանին եւ իր դժոխածին վոհմակի իշխանութեան:

      Դեհ ուրեմն, սիրելի Հովհաննես, հիմա վայելեցէք ձեր այդ գործունէութեան արտադրած՝ ձեր այժմու վարչակարգը:

      Իսկ յաջորդ անգամ որ գնաք ՄԻԵՏ, ձեր դիմացը կը բազմի Վահէ Գրիգորյան մը, որ բացառարպէս շնորհիւ «դեբիլների յեղափոխութեան» հիմա դարձաւ սոյն ՄԻԵԴի դատաւոր:

      Way to go!

    • Aha says:

      In a similar vein, I adopted a dryer, colder, more hands-off approach: The Premier is elected twice (including post-war) in fair and transparent elections, and in my humble opinion, he will be re-elected in 2026. Everything is therefore fair and just, this is what the people want and there is no social discontent (in Armenia or in the diaspora), things are overall fine.

      Think of it this way: the Armenian people have long ago graduated from playing the international political games consisting of states, armies, geopolitics, alliances, diplomacy, invasions, rebellions, revolutions, etc. We’ve seen it all and we subconsciously came to the conclusion that a cushy, stable, and prosperous life under various foreign states is the real victory. As long as a church, school, and community center can be built, or a quasi-state can be secured under a more powerful state entity, we’re ok. No need to get into complicated projects pertaining to state creation and all the weight that comes with it. Soviet Armenia was thriving right? If we became the 51st State of the US, we would also do very well! If we became an autonomous Turkish vilayet with a prospering economy and get an upgraded version of the Istanbul community’s status (schools, businesses, churches, etc), it would also be great! If Armenians in Lebanon, Syria, Krasnodar, or Glendale can live in a semi organized manner with some laws protecting the Armenian language and religion, then we’re good, even if there is no Armenian state. Why would anyone want the weight of a state, the elections, budgets, armies, corruption, and all that comes with it? Let other nations deal with that shit, we’ve seen all this since millenniums and there is nothing interesting there. If we could just outsource the management of our nation or state to Norway, Sweden, Tesla, or Amazon it would be amazing!

      This is I think what most Armenians think in their heart of hearts. The way you think and your aspirations are different, more in line with the way an American, a Japanese, a Singaporean, a Turk, or a German would think. The overwhelming majority of Armenians are ok with the current situation and by and large don’t feel the need to be saved! Just let it go, let it be … Beatles style 😉

      I get that it’s difficult to look back on a life dedicated to an Armenian cause and vision that, you now realize, only a tiny fraction of the nation shares with you. But it’s never too late to let go of the past, reinvent yourself, and switch focus towards hiking, meditating, yoga, collecting stamps, music, writing a book, Ethiopian history, post-modern Buddhism, etc.

      I will end with a Marcus Aurelius quote: Think of yourself as dead. You have lived your life. Now, take what’s left and live it properly.

      • Հ.Շ. says:

        . in Lebanon, we had – and still have – that, Aha (I permanently left that country 43 years ago, but I am born and lived there the first 17 years of my life)

        more than just Laws, the Armenian community in that country has vast, fundamental, firm constitutional rights in that country

        . as for al the rest, well… specially after a certain age – when during all your life, you thought that the reality was the exact opposite ! – it is not that easy to come to the realization that the best chance for an Armenian to have an Armenian “national consciousness”, and to be able to conserve, is to live outside a country named Armenia… as far away as possible from it… physically, emotionally and mentally…

        . so yeah… all that remains, is stoïcism…

  4. Լավատես says:

    Նորմալ մարդիկ մեծամասնություն են, ուրիշ բան, որ նրանցից շատերը գործող մարդիկ չեն: Համացանցը ողողված է ինձ նման խոսող, բայց գործ չանող նորմալ մարդկանց ելույթներով, երբ նույն ժամանակ աննորմալ շիզոֆրենիկները ոչ միայն խոսում են կամ էլ չեն խոսում, բայց գործում են, շիզոները իրենց արած գործերի հետեւանքների մասին չեն մտածում, որովհետեւ շիզո են, դրանից է, որ այդ հիվանդները ուրիշին ոչ կարեկցել գիտեն, ոչ էլ պատասխանատվության զգացում ունեն, բայց գործ անող են, որն էլ դուր է գալիս մեր նորմալ քաղաքացիների տասը տոկոսին: Մեր նորմալը ոչ թե տասն է չափում է, հետո մեկը կտրում, մեր նորմալն այնքան պատասխանատու է, որ հազար մեկն է չափում եւ էդ մեկ կտրելուն գործը չի հասնում 🙂 Իսկ մեր հերոսի նման փոքրաքանակ գործ անող նորմալները՝ նրանք պատերազմի զինվորներն են, նրանց համար նորմալ է զոհվել հանուն սեփական սկզբունքների եւ մեկ գործող նորմալ զինվորի սուրբ տեղը պետք է լրացնեն տասնյակ նորմալ գործող զինվորներ: Սկզբունքի զինվորնե՛ր, հերիք է մտացենք, էս ներկա նախկին ախմախներից ազատագրենք մեր միամիտ ժողովրդին: .. Մի իրական պատմություն պատմեմ, ուրեմն՝ ռուսը, ուկրաինացին, ուզբեկն ու հայը բանակում գնում ենք ջրամբար լողանալու, շատ արագ պարզվում է, որ ինչ որ ախմախ ծառից կապված պարանը ջրամբարից դուրս է հանել ու մենք դուրս գալ չենք կարող, երկար բարակ չմտածեցինք, մեջներիցս ամենաթեթեւը ուզբեկն էր, երեքով ձեռքերով միավորվեցինք ու մեր ուզբեկին ջրից ցամաք շպրտեցինք, նա էլ պարանը արագ մեզ ուղարկեց: Գործենք, այլ ոչ չէ ջրամբարից պարանը հանող ախմախներից բողոքենք: Բոլոր նորմալներ ջան, գործենք միասնական, մեր միջից ընտրենք մեկին, բերենք իշխանության այդ մեկին եւ նրան փրկելով մենք բոլորս կփրկվենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728