ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի նախագահ եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մեծ ասուլիսի հիմնական շեշտադրումներին՝ ասաց. «Ամենակարեւոր շեշտադրումներից մեկն այն է, որ Մինսկի խմբից հրաժարվել չի կարելի: Նիկոլը դա է անում: Պարզապես, ավելացնեմ, որ հաջորդը լինելու է նոյեմբերի 9-ից հրաժարվելը եւ դրա ինիցիատորը լինելու է Հայաստանը: Դեռ չի հրաժարվել: Երբ միջանցքը, ամեն ինչ կտա, դրանից հետո երկուսով կհրաժարվեն նոյեմբերի 9-ից: Այ, դրանից հետո միջանցքը կդառնա ոչ թե միջանցք, այլ կդառնա Հայաստանի տարածքի առնվազն կեսը: Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարությունով, ինչքան էլ դա վատը լինի, կա մի կողմ Հայաստան, որը գոնե ճանաչված է:
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը չեն թողնի, որ մի բան մնա: Մնացած դիտարկումների հետ համաձայն եմ: Համընկնում են, ինչ ես ասում եմ: Մասնավորապես, Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ես էլ խոսել եմ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի հետ: Թերեւս, մի կետ կա, որ կարելի է ավելացնել: Ես 2023 թվի օգոստոսին Արայիկ Հարությունյանի ասել եմ՝ վեր կացեք ու դեմ դուրս եկեք Հայաստանին: Ձեր թշնամին հենց այս պահին Ալիեւը չի, Նիկոլ Փաշինյանն է: Ես դեռեւս այն ժամանակ իրեն առաջին անգամ մի ֆրազ ասացի: Ասացի, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ: Դավաճան նշանակում է՝ նա մեր հետ էր, հետո մեր դեմ է գնացել: Նա միշտ մեզ դեմ է եղել: Նա թշնամի է: Թշնամին դավաճան լինել չի կարող: Հիմա այդպիսի մի քանի հոգի էլ կան քաղաքական դաշտում:
Այս մարդիկ իրենց հետույքն են փրկում, որովհետեւ այն Հայաստանը, որը կլինի իրոք անկախ Պետություն՝ արժանապատվությունը տեղը դնելով, նման կարգի մարդիկ չի կարող ունենալ: Մենք չենք կարող ունենալ քաղաքական գործիչներ, որոնք դիմում են Ալիեւին ու ասում՝ ինչքան ղարաբաղցի կա մոտդ, սպանիր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ