Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը մանկուց իր մեջ կրում էր հայկական երազանքի գաղափարը, որի իրականացման համար պայքարեց մինչև վերջին շունչը. Վազգեն Մանուկյան

Փետրվար 17,2025 17:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Բոլորիս համար մեծ կորուստ էր Ավետիք Իշխանյանի մահը։

Ավետիքը յուրահատուկ մարդ էր։ Նրա համար մեծ պատասխանատվություն էր Մինաս Չերազի, Վահան Չերազի ընտանիքից սերված լինելը։ Նրա համար պատասխանատվություն էր Ռաֆայել Իշխանյանի որդին լինելը, և նա մանկուց իր մեջ կրում էր հայկական երազանքի գաղափարը, որի իրականացման համար պայքարեց մինչև վերջին շունչը։

Նրա կյանքն ամենօրյա պայքար էր արդարության համար, պայքար քաղաքացու իրավունքից մինչև ազգային իրավունքներ։

Կանգնած լինելով Արցախյան շարժման ակունքներում՝ որպես Ղարաբաղ կոմիտեի գաղտնի կազմի անդամ, նա պատասխանատվություն ու առաքելություն էր զգում Արցախի նկատմամբ։ Եվ Արցախի ողբերգական կորուստը նրա համար դարձավ համաշխարհային անարդարության աղաղակ՝ վերածվելով նաև անձնական ողբերգության։
Ավետիք Իշխանյանը գնաց, բայց նրա գաղափարներն ու երազանքները մնացին։ Այդպիսի երազանք ունեցող մարդկանց շնորհիվ է, որ հայ ժողովուրդը նույնիսկ պատմության ամենաբարդ ժամանակահատվածներում կարողացել է դիմակայել ու ստեղծել պետություն։

Եվ մեր ժողովրդի մեջ կան ու կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն նրա պայքարը, ու մի օր Ավետիքի հայկական երազանքն իրականություն կդառնա։

Վազգեն Մանուկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728