ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
«Մեր հյուսիսային դաշնակից պետության հանդեպ անմնացորդ սիրո նման դրսևորումն, ինչ խոսք, գուցե տեղին ու դիպուկ է հատկապես սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի համատեքստում։
Սակայն հատկանշական է, որ այդ խոստովանությունը, հատկապես հրապարակային կերպով, ցուցադրվում հենց այսօր` ՌԴ-ԱՄՆ բանակցությունների ֆոնին։
Առհասարակ չմտնելով «մատի ու մատանու արանքը»` արձանագրենք սակայն, որ իրեն միակ տղամարդ հռչակած սույն անձը իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանը տարիներով հետ է շպրտել միջազգային ցուցանիշներից ու այդպես էլ չի գտել այն «ուչաստկովիին», որը կբացահայտեր հոկտեմբերի 27-ի մասին։
Կարդացեք նաև
Տասնյակ քաղաքական սպանություններ, ազատ խոսքի վախճան, անհասկանալի մահեր, սեփական ընտանիքի երկրաչափական պրոգրեսիայով հարստացում, վախի ու սպառնալիքի մթնոլորտ ողջ երկրում, կեղծված ընտրություններ ու անպատմելի թալան, «ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» գրառումներով բեռնատարներով ապրանքներ՝ ազատ վաճառքի բոլոր կետերում:
Արցախի շահի համար անհանգստացողը լավ կլիներ մի երկու խոսքով էլ պատմեր, թե ինչու ԼՂ-ն դուրս թողեց բանակցություններից, ինչու ՀՀ-ն դարձրեց ֆորպոստ, ինչու կազմակերպվեց մարտի 1-ը և ինչ կապ ունեն այսօրվա սիրո լիրիկական զեղումները ԱՄՆ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հետ։
Ամենամեծ դավաճանությունը սեփական երկրին դավաճանության մեջ մեղադրելն է։
Թե չէ անպատասխան սիրո մասին պարբերաբար հնչող խոստովանությունները 2020-ից լսում ենք …»։
Քաղաքացիական պայմանագիր