Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ. Մեսրոպ Մովսեսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Փետրվար 17,2025 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+». «Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի։ Այս մարդը այդպես էլ չփոխվեց», – այսպես է արձագանքել «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ռեպլիկին։

Քոչարյանն այսօր իր ասուլիսում, լրագրողի հարցին պատասխանելով, անդրադարձել է հեռուստաընկերության եթերազրկմանը իր նախագահության օրոք` 2002թ. ապրիլի 2-ին։

«Ասացվածք կա` նմաններին ինչքան էլ եփես, ականջները հում են մնում», – նշել է Մովսեսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում սուտը համակարգված ամրապնդվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և դա անհերքելի փաստ է։

«Մինչև 2002 թվականը «Ա1+»-ում աշխատում էր 120 մարդ։ Մեր հեռուստաընկերության լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ», – ընդգծել է Մովսեսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728