«Ես օրը 5-10 անգամ կապի մեջ էի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ու այլ մարդկանց հետ։ Բաներ կան, որ հիմա չեմ կարող ասել։ Այո, առաջարկել եմ տարբերակ գտնել՝ իրենց այնտեղից հանելու։ Կգա ժամանակը, նաեւ դրա մասին միգուցե ավելի բացահայտ կպատմեմ։ Հիմա չեմ կարող պատմել, որովհետեւ հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերակով, ոնց։ Այո, այդ պահին իմ մտահոգությունը դա էր, աչքիս առաջ էր այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, իրենք այնտեղ չպետք է լինեին»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Արցախի հանձնման ժամանակ ինքը Հանրապետության հրապարակում չէր, Արցախի համար ցույցերին չէր մասնակցում։
«Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք հաղթեցիք համաժողովրդական սեր վայելող Ստեփան Դեմիրճյանին, բայց չեք կարողանում կրել Արցախը հանձնած, Հայաստանը մաս-մաս հանձնող Փաշինյանին»,- ասուլիսում Ռոբերտ Քոչարյանին նման հարց ուղղեց լրագրող Անի Գևորգյանը՝ ավելացնելով, որ գուցե չհաղթելու պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի իշխանական լծակներ։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց՝ իր քաղաքական թիմը հրապարակում էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ