«Դուք լա՞վ եք հիշում՝ ինչի մասին էր կլիզման, եթե հիշեիք, այս կոնտեքստով չէիք տա։ Ես երբեք վիրավորական արտահայտություններ ընդդիմության նկատմամբ չեմ օգտագործել, եթե օգտագործել եմ՝ ցույց տվեք»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ ի պատասխան լրագրողի հարցի, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պարզաբանելով, որ «կլիզման» եղել է ընտրությունների ժամանակ, երբ ինքը մի անեկդոտ է պատմել, որտեղ օգտագործել է այդ արտահայտությունը, որը հիմա հիշում են, բայց համատեքստը չեն հիշում։
Անեկդոտը հետեւյալն է․ «Թագավորի մոտ փորկապ է լինում, մտածում են՝ ինչ անեն, բժիշկներով, գիտնականներով չեն կարում հարցը լուծել։ Հայտարարվում է՝ ով փորկապը կբուժի թագավորի մոտ, թագավորության կեսը կտան, ոսկի կտան։ Մի չոբան է գալիս, ասում է՝ ապրի թագավորը, ես կբուժեմ։ Կլիզմայա հանում գրպանից ու բացատրում, թե ոնց է բուժում, ասում է՝ ջուր են լցնում, հետո մի տեղ են մտցնում, և այլն։ Թագավորն ասում է՝ էս սրիկան էս ինչ է ուզում ինձ առաջարկի, ինչ առաջարկում է, իր նկատմամբ են կիրառելու։ Բռնում՝ էտ չոբանին թագավորի դիմաց կլիզմա են անում, թագավորն էնքան է ծիծաղում, փորը բացվում է։ Հիմա ինչքան թագավորի փորը փակվում է, այդ չոբանին բերում են, կլիզմա են անում»։
«Կլիզման գիտե՞ք ինչ է դառել, Հայաստանն է այդ վիճակում դառել․ ում փորը որտեղ փակվում է, ուզում են կլիզմա անեն։ Իմ դեմ մեղադրանքներն այդ կարգի են, որոնք իրականության հետ կապ չեն ունեցել»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Լրագրողը նաեւ Ռոբերտ Քոչարյանին խնդրեց հնչեցնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Ղարաբաղում ներդրում չի արել ու եկել Հայաստանում հարստացել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Երկրորդ նախագահի ունեցվածքի թեման շարունակվեց ավելի ուշ էլ․ որքա՞ն է Ձեր ունեցվածքը՝ հարց տվեց լրագրողը Ռոբերտ Քոչարյանին։ Նա պատասխանեց, որ չգիտի, ի՞նչ իմանա, թե որ գույքն ինչ արժե։ Բայց նաեւ նկատեց, որ դատախազությունը երբ աճուրդի է հանում որեւէ գույք՝ մի գին է ասում, բայց այն վաճառվում է երեք անգամ քիչ գումարով ու առաջարկեց՝ դատախազության հայցը իր ընտանիքի դեմ բաժանել երեքի։
Կրկնեց՝ մարդը թաքցնում է իր ունեցվածքը, երբ այն կասկածելի ծագում ունի. իսկ իր ամբողջ ունեցվածքը գրանցված է, բաց է, թաքնված չէ․ այս իշխանության կողմից մի քանի տարի քրքրած գործերում չկա ոչ մի ստվեր։
Հիշեցնենք, դատախազությունը մոտ 25 միլիարդ դրամ բռնագանձելու հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ