ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը
Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված են Աբխազիան և Օսեթիան:
Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս:
Արժեր ասուլիս անել ու ասել, որ Կարեն Դեմիրճյան ես կրել ու Ստեփան Դեմիրճյան այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դու երբևէ ոչ մեկին չես կրել:
Կարդացեք նաև
Արժե՞ր ասուլիս տալ ու Մարգարիտա Սիմոնյանին ու Լուկաշենկոյին պաշտպանել:
Արժե՞ր Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման այդպես էլ ոչ մի նոր բան չասելով:
Վերջապես, արժե՞ր ասուլիս տալ ու ասել էն, ինչ Զախարովան 2 տարի է` ասում է:
Կարճ ասած ՝ Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա և տրուսիկ, ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է ավելի հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան: