Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Փետրվար 17,2025 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամասի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձանց միջև 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728