Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ժամանակ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Լաերտ Խաչատրյանին։
Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Լաերտ Խաչատրյանն իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կծառայեցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ իրեն ամրակցված Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների արդյունավետ համակարգմանն ու որակյալ աշխատանքի ապահովմանը։
Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ որոշ ուղղություններով Ծառայության աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն