Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խաղաղության խաչմերուկ չէ, «տուպիկ» է, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ սա մեզ հիմարի տեղ է դնո՞ւմ, ինչո՞ւ է «ժեշտի» կտորը հետը տանում-բերում»

Փետրվար 17,2025 14:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տեսականորեն կարող ենք հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ամենամեծ սխալներից մեկն այն է, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ բանակցում են առանց միջնորդների։

Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկի» նախագիծը ձեռքին շրջում է, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Խաչմերուկ չէ, այն, ինչ նկարել է, «տուպիկ» (փակուղի.-խմբ) է, բայց ասում է՝ սա խաչմերուկ է։ Ամեն խաչմերուկում «տուպիկ» էլ է լինում, ինքը նկարել է «տուպիկը», բայց վաճառում է մեր հանրությանը որպես խաչմերուկ։ Երբ դու «ժեշտից» կտրած այդ պատկերը ցույց ես տալիս ժողովրդին, դա մի հարց է, բայց երբ դու պաշտոնական հանդիպումների ժամանակ ցույց ես տալիս մարդկանց, որոնք ինչ-որ մի բան են հասկանում, մարդկանց մոտ հարց է առաջնում՝ սա մեզ հիմարի տեղ է դնո՞ւմ, ինչո՞ւ է էս «ժեշտի» կտորը հետը տանում-բերում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728