Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդության հետաձգման միակ պատճառն այն է, որ հերթական վատությունն ուզեցին անել»․ Արմեն Աշոտյանի պաշտպան

Փետրվար 17,2025 14:55

«Նիստը սովորական, ոչ մի բանով աչքի չընկնող էր, գորշ, ոչ մի բանի մասին, բացի Արմենին քաղաքական հետապնդման ենթարկելու շարունակականության մասին էր»,- Հակակոռուպցիոն դատարանում Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ փաստաբանի՝ նույն դատարկախոսությունն է․ «Վկան ոչ մի բանի մասին էր։ Ի՞նչ պետք է ասի այս մարդը, եթե բուն արարքը չկա։ Վկայականով, տեղեկանքով պարզ էր սրանից տարիներ առաջ։ Դատավարության վատ իմիտացիա է»։

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այն փաստին, որ դատական նիստի ընթացքում իրենց ներկայացրած միջնորդության քննությունը որոշվեց հետաձգել, ասաց․ «Ուզում եմ առնվազն իմ տարակուսանքն արտահայտել, որովհետև մարդը տնային կալանքի ներքո է։ Մենք միջնորդեցինք մի բան, որը, բոլորիցս հեռու, հանգուցյալ մոր ժառանգությունն ընդունելու մասին է։ Խոսքը նրա մասին է, որ իրավական գործարք պիտի կատարվի։ Մենք էլ ամենասկզբից միջնորդեցինք, դատարանին էլ հայտնի էր։ Նախ` դատախազը համարեց, որ ճիշտ չի համարում հարցի քննարկումը։ Սրա միակ պատճառն այն է, որ հերթական վատությունն են ուզում անել։ Չգիտենք՝ ժամկետների մեջ ոնց պետք է տեղավորենք։ Մեզ անհրաժեշտ է՝ մենք դատարանից թույլտվություն ստանանք, տնային կանչ գրանցենք՝ երբ հարմար լինի հերթապահ նոտարին։ Ամեն ինչ անում են, որ մարդուն վատություն լինի, արհեստական խնդիր առաջանա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728