Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում ոչ թե մարդիկ են դատվում, այլ Հայաստանի Հանրապետությունն է դատվում, գոնե ՀՀ շահը պաշտպանեք»․ Քոչարյան

Փետրվար 17,2025 14:51

«Բաքվում բեմադրված դատավարությունը այն մարդկանց մասին չէ, ովքեր այնտեղ նստած են, այս դատը ՀՀ դեմ է»,- այսօր հրավիրած ասուլիսում  ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ Բաքվի բանտերում գտնվող անձանց հարցը պետք է լինի բանակցային սեղանին, բայց չկա։ «Եվ ասեմ, թե դա ինչ անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա՝ այսօր ոչ թե այդ մարդիկ են դատվում միայն, այսօր այնտեղ դատվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այնտեղ դատվում է Հայաստանը, իրենք ամեն ինչ անելու են, որ այդ դատական որոշումներով ցույց տան, որ ինչ եղել է Ղարաբաղում, ղարաբաղցիները կապ չունեն, որ դա ինքնորոշման հարց չէր Ղարաբաղում, որ էն գլխից Հայաստանն էր այս ամենը սարքել Ադրբեջանի գլխին։ Այսօր չեք տեսնո՞ւմ Արայիկ Հարությունյանի հայտարարություններն այդ կոնտեքստում։ Եթե Հայաստանում չեն հասկանում, որ սա պրոբլեմ է առաջին հերթին Հայաստանի համար, ի՞նչ ասեմ։ Սրանով իրենք ուզում եմ խաչ քաշել ինքնորոշման իրավունքի վրա, ասեն, որ այն գլխից դա չի էլ եղել»,- ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունների շահերից է բխում, որ այդ թատերական բեմադրությունը Բաքվում չլինի։ «Գոնե Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանեք, ի պաշտոնե դուք պարտավոր եք դա անել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728