Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի գերնպատակն է վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ, եթե իր հովանավորը դառնա միայն էրդողանը․ Արմեն Աշոտյան

Փետրվար 17,2025 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մյունխենի անվտանգության համաժողովը գրեթե ամբողջությամբ եմ նայել։ Վենսի ելույթն այդ իմաստով պատմական է։ Մեզ համար որևէ նոր բան չասաց, ասաց այն, ինչ տարիներ շարունակ խոսվում է` առնվազն ՀՀ-ի օրինակով, թե ինչքան երկդիմի, ցինիկ, երկերեսանի, անժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմին ձգտող է այսպես կոչված լիբերալ ժողովրդավարության ներկայիս դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը»,-իր գործով դատական նիստի հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Մյունխենում ելույթին։

Ըստ նրա՝ Վենսն ասաց, որ աշխարհում է այդպես․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը զրկվելու մեծ հնարավորություն ունի իր աշխարհաքաղաքական հովանավորներից՝ առնվազն Ամերիկայում։ Բայց այստեղ շատ կարևոր է իներցիան։ Չմոռանաք, ողջ հարգանքով ի պաշտոնե դեսպանների նկատմամբ, տիկին դեսպանը սպասարկել է նախորդ վարչակազմի շահերը, այստեղ ակնհայտ կա և իներցիայի խնդիր և չեմ բացառում, որպես տեսություն՝ սաբոտաժի խնդիր։ Որքանով ամերիկյան խորքային պետության ելուստները կշարունակեն ՀՀ-ում ճզմել այլախոհությունը, նպաստել այլախոհների ճնշումներին, իրավապահ համակարգի շահարկումներին, այդպես էլ կհասկանանք՝ Վենսի խոսքերն առնվազն ՀՀ-ում կյանքի կոչվելու հեռանկար ունե՞ն թե ոչ՝ դրվածք փոխելու տեսակետից»։

Արմեն Աշոտյանը հորդորեց լրագրողներին Փաշինյանի տրանսֆորմացիաներ եզրույթը չօգտագործել ու ասաց․ «Ես Փաշինյանի փոփոխությունները երբեք տրանսֆորմացիա չեմ համարում, գուցե մուտացիա։ Իր դեպքում ակնհայտ է, որ որևէ լավ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը մեկն է՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ, եթե իր աշխարհաքաղաքական հովանավորը դառնա միայն Էրդողանը, ինչին ականատես ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728