Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիքորաստան ես կառուցում, ոչ մեկը հաշվի չի նստելու քո հետ»․ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փետրվար 17,2025 14:28

«Ես անցած մամուլի ասուլիսի ժամանակ շարադրել եմ, թե ինչ է պետք անել, մեկ ամիս հետո այս իշխանությունն արեց ճիշտ հակառակը։ Ես ասում էի, որ կատեգորիկ չի կարելի ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, մեկ ամիս հետո ճանաչվեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ես ասում էի, որ կորցնելու ենք Ղարաբաղը, մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Հիմա ես մտածում եմ՝ ինչ ասեմ, հակառակն է սա անելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ առաջին հերթին պետք է կոնսոլիդացնել հանրությանը, իսկ իշխանություններն այսօր պառակտում են հանրությանը։ Պետք է լրջորեն զբաղվել բանակաշինությամբ։

«Այն վիճակը, որն այսօր կա, կոպիտ ասած՝ գիքորաստան ես կառուցում, ոչ մեկը հաշվի չի նստելու քո հետ։ Վախենալով եմ սա ասում, որովհետեւ նայելու են, ճիշտ հակառակն են անելու, ոնց որ ինադու»,- ասաց նա։

Քոչարյանը նաեւ ասաց, որ Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով՝ մեկը 2018-2020 թվականներին, մեկը պատերազմից հետո։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակցությունները մտցվեցին փակուղի, այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմի։ «Այդ ընթացքում տպավորությունն այնպիսին էր, որ ինքն ամենից ոչ մի թիզական ղեկավարն էր Հայաստանի պատմության մեջ։ Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր, այն, ինչ այսօր մենք փաստացի ունենք։ Կար փայլուն հնարավորություն՝ ընդունել համանախագահների առաջարկը եւ մտնել բանակցությունների մեջ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728