Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ էլ կարոտում ենք». Քոչարյանի պատասխանը հարցին, թե հոգեպես պատրա՞ստ է կրկին վերադառնալ կալանավայր

Փետրվար 17,2025 14:20

«Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու առաջիկա քաղաքական գործընթացներին․ այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր եւ իր ղեկավարած դաշինքի մասնակցությանը վերաբերվող հարցին։ Թե ի՞նչ ձեւաչափով կլինի մասնակցությունը՝ դեռ հայտնի չէ։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքում չեն քննարկել հարցը։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը չի բացառում նաեւ արտահերթ ընտրությունները։

Ուղիղ հարցին՝ 2021-ի ընտրություններում խոստացել էիք կրել Նիկոլ Փաշինյանին ու չեք կրել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Որովհետեւ ժողովուրդը բավարար չափով չի քվեարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի ուշ, արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այնտեղ, որտեղ ներկա է Ռոբերտ Քոչարյանն իր թիմով, հաղթում է Նիկոլ Փաշինյանը, չի՞ ցանկանում դիտմամբ գոնե պարտության մղել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նման հարցերը հնչում են՝ «քարոզի տակ մնացած», որոնք իրականության հետ կապ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հոգեպես պատրա՞ստ է Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավայր վերադառնալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի շրջանակներում, կարող է վերադառնալ կալանավայր։ «Մի քիչ էլ կարոտում ենք»,- հեգնեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսն ամբողջությամբ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728